Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի կամ անարդարության պատճառով. Գարեգին Բ կաթողիկոս


11:10 , 18 սեպտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին հնչեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի բացման աղոթքը և օրհնության խոսքը:

Նա նշեց՝  ուրախ է, որ ազգային համախմբման միասնական տեսիլքով բոլորը մեկտեղվել են մայր հայրենիքում՝ քննարկելու ազգային կյանքը: «Հայաստան-սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են դարձել միասնության զորացման և փոխճանաչման համար: Այսօր մեր հայրենիքում համախմբվել է ընդհանուր պատասխանատվությունը և մտահոգություն ժողովրդի ապագայի հանդեպ»,-ասաց նա և կարևորեց աշխարհաքաղաքական զարգացումները և այդ համատեքստում ազգի ինքնության առաջ ծառացած մարտահրավերների քննարկումը:

Ըստ նրա՝ զգալի ձեռքբերումներ ենք արձանագրել  զորացնելու ազգային կանքը Հայաստանում, Արցախում և սփյուռքում, ջանքեր են  ներդրվել Հայաստան-Սփյուռք կապերը ամրապնդելու ուղղությամբ:

«Այդուհանդերձ, կատարած աշխատանքները չեն սպառել ծառացած մարտահրավերները, մեզ շարունակում են մտահոգել Արցախի հիմնախնդիրը, Ցեղասպանության արդար պահանջատիրության հանդեպ շարունակվող ժխտողականությունը, արտագաղթը, տնտեսական դժվարությունները: Մեզ համար, թեև բազում դժվարություններ հանդերձ համայն հայության պատվարն  էր ժողովրդի գոյատևման երաշխավորը»,-ասաց նա և նշեց, որ ժամանակն է ամուր քայլերով ընթանալ վերելքի ուղիով, ինչի համար պահանջում է ուժերի կարողությունների կենտրոնացում և համախմբում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ