Իրանը հայտնել է Իրաքյան Քրդստանի հետ սահմանի փակման հնարավորության մասին


09:15 , 18 սեպտեմբեր, 2017

Իրանը կփակի Իրաքյան Քրդստանի հետ սահմանը, եթե տարածաշրջանը հանրաքվեի արդյունքներով անկախանա Բաղդադից։ Այս մասին հայտարարել է Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին։

«Սահմանների մասին համաձայնագիրը գործում է բացառապես Իրաքի կենտրոնական կառավարության հետ, իսկ Քրդստանի անջատումն Իրաքի կենտրոնական իշխանություններից կնշանակի Իրաքյան Քրդստանի հետ ընդհանուր սահմանի բոլոր անցումների փակում»,-հայտարարել է Շամհանին IRIB հեռուստաալիքի հետ զրույցում։

Իրանը ճանաչում է միայն միասնական Իրաքն ու այդ երկրի դաշնային իշխանությունները, ընդգծել է նա։

Հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 25-ին։