ԲՀԿ-ն արձանագրում է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առումով ամեն ինչ OK է


14:54 , 11 ապրիլ, 2013
ՀՀԿ երիտ. թևի ղեկավար

ԲՀԿ-ն արձանագրում է՝ Ազգային ժողովն այսօր շարունակում էր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցի քննարկումը։ 
Հետաքրքիր դիտարկում. այլընտրանք ինքնահռչակված, իբրև թե լավին լավ, վատին վատ ասող ԲՀԿ խորհրդարանական խմբակցության և ոչ մի ներկայացուցիչ այս հարցի շուրջ չարտահայտեց իր դիրքորոշումն ու տեսակետը։ Միայն Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Էլինար Վարդանյանը գլխի ընկավ, որ այս հարցը նաև իրենց իրավասությունների շրջանակում է, և թեմայի շուրջ կարծիք հայտնելն իր ուղղակի պարտականությունների շրջանակում է։ Փաստորեն, քարոզչական հնարքները, որ ժամանակ առ ժամանակ ԲՀԿ կողմից տեսնում ենք ԱԺ ամբիոնից, մոռացության մատնվեցին, երբ պետք էր գոնե կարդալ մարդու իրավունքների զեկույցը։

Եվ այսպես, ԲՀԿ-ն արձանագրում է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առումով ամեն ինչ OK է, և իրենք որևէ հարց չունեն։