Հենրիխ Մխիթարյան. Հաճելի է տեսնել, որ մարդիկ հպարտանում են քեզնով, աջակցում են քեզ


14:01 , 17 սեպտեմբեր, 2017

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եղել է Չեմպիոնների լիգայի պաշտոնական հանդես հյուրը:

 

Հայ ֆուտբոլիստը պատմել է հայ երկրպագուների և նրանց աջակցության մասին:

 

«Նախևառաջ ես խաղում եմ ինձ համար: Ես միշտ փորձում եմ լավագույն ֆուտբոլը ցուցադրել` այդ կերպ փորձելով երջանկացնել իմ հայ երկրպագուներին:

 

Ուղղակի հաճույք է, երբ տեսնում ես մարդկանց արձագանքը, տեսնում ես, որ նրանք հպարտանում են քեզանով, աջակցում են քեզ: Ես շատ երախտապարտ եմ նրանց, փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի ուրախացնեմ նրանց»,- ասել է Մխիթարյանը:

Ամբողջական հոդվածն այստեղ