Արմավիրի մարզում մայրը ննջասենյակում որդուն գտել է կախված վիճակում. գյուղապետը մանրամասներ է հայտնում


13:47 , 17 սեպտեմբեր, 2017

Արմավիրի մարզում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը Հայկաշեն համայնքից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել քաղաքացու:  Tert.am-ի հետ զրույցում Հայկաշեն համայնքի ղեկավար Վարշամ Հովհաննիսյանը պատմեց, որ լուսադեմին՝ ժամը 5-6-ի սահմաններում, 1974 թվականին ծնված Ա. Ա-ին տանը կախված վիճակում հայտնաբերել է մայրը:

«Իմ տեղեկություններով՝ 5-6 կողմերն է եղել, մայրն է գտել նրան: Զանգել է ու տարել են հիվանդանոց, այդ ժամանակ ոստիկանները դեռ չգիտեին, որ ինքնասպանություն է: Հետո երևի մորգից են ասել»,- ասաց նա:

Հովհաննիսյանը պատմեց, որ 43-ամյա Ա.Ա-ն ամուսնացած չէր, ապրում էր հոր և մոր հետ:

Ամբողջական հոդվածն այստեղ