Մարմնամարզիկները մեկնարկում են աշխարհի գավաթի խաղարկության փուլում


21:33 , 16 սեպտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 16-17-ը Փարիզում մասնակցում է աշխարհի գավաթի խաղարկության փուլին։

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմի կազմում ընդգրկել է Վահագն Դավթյանին (օղակներ), Հարություն Մերդինյանին (նժույգաթափեր) և Արթուր Դավթյանին (բազմամարտ)։ Նախքան աշխարհի առաջնությունը սա ևս մեկ նախապատրաստական փուլ է հայ մարմնամարզիկների համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։