Ադրբեջանի բանակը նախապատրաստվում է խոշոր զորավարժության


21:03 , 16 սեպտեմբեր, 2017

Razm.info-ն գրում է.

Սեպտեմբերի 18-22-ին Ադրբեջանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ՝ շուրջ 15 հազար զինծառայողի ներգրավմամբ: Զորավարժությանը կներգրավվեն Ադրբեջանի բանակի տարբեր զորատեսակներ:  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Զորավարժությանը, բացի 15 հազար անձնակազմից, կներգրավվի նաև շուրջ 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, շուրջ 120 միավոր տարբեր տրամաչափի հրետանային, հրթիռային համակարգեր, ականանետներ, շուրջ 20 միավոր մարտական ավիացիա, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։