20:25 , 16 սեպտեմբեր, 2017Tert.am-ը գրում է.
Ոչ մեկ չի խոսում այն մասին, թե ինչպես պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտությունը: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Ըստ նրա՝ դժվար է ասել, թե հակամարտության կարգավորումը ո՞ւմ է ձեռնտու կամ ո՞ւմ ձեռնտու չէ, երբ հայտնի չէ՝ կարգավորման ո՞ր տարբերակն է գործի դրվելու:
Օրերս ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը ձեռնտու չէ լուծել գլոբալիստական էլիտային: Մանվել Սարգսյանն այս առնչությամբ ասաց, որ միայն կարգավորման տարբերակը վերջնականապես ընտրելուց հետո կարելի է հասկանալ, թե ում է ձեռնտու հակամարտության կարգավորումը, ում՝ ոչ:
«Տարածաշրջանում ամեն մեկը փորձում է հակամարտության կարգավորման նոր ֆորմատ ստեղծել, փորձում են ցույց տալ, որ կան ընդանուր շահեր, բայց դրա նպատակը կոնֆլիկտի կարգավորումը չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։