Սամվել Կարապետյանի որդու հարսանիքի կնքահայրը վարչապետ Կարեն Կարապետյանն է. բացառիկ լուսանկարներ


19:56 , 16 սեպտեմբեր, 2017

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Եզրաս Սրբազանը կատարել է գործարար Սամվել Կարապետյանի որդու պսակադրությունը։ Նորապսակների կնքահայրը վարչապետ Կարեն Կարապետյանն է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հարսանիքին ներկա են լինելու հայաստանյան և ռուսական ողջ էլիտան, շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ: Հարսանիքին հրավիրված են նաև նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը և այլք: