18:52 , 16 սեպտեմբեր, 2017Tert.am-ը գրում է.
Գլենդելի նախկին քաղաքապետ, Գլենդելում քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանի խոսքով՝ սփյուռքից հայերը պետք է գան Հայաստան՝ իրենց հետ գաղափարներ, բիզնեսներ, ֆինանսներ բերելով: Նա Tert.am-ի հետ զրույցում բերեց իր օրինակը՝ ինքը գալիս է այստեղ ոչ թե գանգատվելու, այլ օգնելու նպատակով: Նա նաև նշեց, որ եթե գանգատվի, ապա պետք է մնա այստեղ ընդմիշտ:
- Պարոն Նաջարյան, Դուք, որպես ամերիկահայ, Հայաստանում եք Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին և «Ծագումով հայեր» նախագծի 10-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ի վերջո, այս միջոցառումներին մասնակցելը Ձեր ընտրությամբ է եղել: Հետաքրքիր է՝ ի՞նչ սպասումներ ունեք ընդհանրապես Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդող միջոցառումներից:
- Շատ կարևոր է, որ հայերը վերադառնան, մասնակցեն «Արի տուն» և այս տեսակ ծրագրերին: Հայաստանը երկու թև ունի՝ մեկը Հայաստանն է, մյուսը՝ Սփյուռքը: Շատ կարևոր է, որ սփյուռքահայերը վերադառնան Հայաստան արձակուրդի կամ գործ անելու համար: Ես վերջին օրերին տեսա, որ շատ սփյուռքահայեր Հայաստանում հարսանիքներ են անում՝ Էջմիածնում, այլ եկեղեցիներում: Տեսնում ենք, որ այդպես վերանորոգում են իրենց հայությունը, իրենց ուրախությունը, իրենց հպարտությունը:
- Այս տարվա ապրիլին, Դուք ընտրվել եք Գլենդելում քաղաքային խորհրդի անդամ: Նախկինում էլ Դուք եղել եք Գլենդելի քաղաքապետը: Ովքե՞ր են Գլենդելում հայ թեկնածուներին ընտրողները՝ միայն հայե՞րը, թե ամերիկացիները և այլ էթնիկ խմբեր ևս հայերին ցանկանում են տեսնել քաղաքում որոշող կայացնողների դերում:
- Գլենդելը 220 000 բնակիչ ունի (245,895 – Tert.am), որոնցից 100 000-ն ունի քվեարկելու իրավունք: Հայերը 100 000 են, որոնցից էլ 40 000-ը իրավունք ունի քվեարկելու: Այսպիսով՝ պետք է երկու կողմից քվեներ ստանաս, ոչ միայն հայերից: Միայն հայերով չես հասնում անհրաժեշտ տոկոսին, բայց անշուշտ հայերի միջոցով կարող ես հաջողության հասնել: Պետք է «ոչ հայերի» համայնքից էլ քվեներ ունենալ: Ես նաև Ամերիկայում եմ ծնվել և մի տեսակ հանգիստ եմ, որովհետև շատերն ինձ «ոչ հայ» են համարում, հայերն էլ՝ համարում են ինձ հայի զավակ, այդպես ես երկու կողմերից էլ ձայն ունեմ և արդեն 4 անգամ վերընտրվել եմ և ամեն անգամ ամենաշատ ձայներն եմ ունեցել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։