Մերկել. Գերմանիան էլ ավելի կսահմանափակի Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը


17:12 , 16 սեպտեմբեր, 2017

Aysor.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է ավելի շատ սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը, որպեսզի կարողանա հասնել այդ երկրում կալանավորված գերմանացիների ազատ արձակմանը: Այդ մասին Մերկելն ասել է Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում:

«Մենք ստիպված կլինենք ավելի շատ սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունն ու վերանայել նախագծերը», - ասել է գերմանացի առաջնորդը:

Կանցլերն իր վրդովմունքն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Թուրքիայի ազատազրկման վայրերում առ այսօր կան Գերմանիայի բազմաթիվ քաղաքացիներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։