14:30 , 16 սեպտեմբեր, 2017Սեպտեմբերի 15-ին Լոնդոնի մետրոյում իրականացված ահաբեկչության ժամանակ կիրառված ռումբը պատրաստելիս օգտագործվել է ացետոնի պերօքսիդ: Այդ պայթուցիկը հայտնի է նաև «Սատանայի մայր» անվանումով:
Ինչպես գրում են անգլիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով բրիտանական պաշտպանական գերատեսչության կողմից անցկացված փորձաքննության արդյունքները, սարքը նաև «լցոնված» է եղել մեխերով: