14:20 , 16 սեպտեմբեր, 2017168.am-ը գրում է.
Իրաքի զինվորականները Սիրիայի սահմանի մոտ՝ արևմտյան Անբար նահանգում, շրջանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մաքրելու նպատակով լայնամասշտաբ գործողություն են սկսել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Զինված ուժերը և սահմանապահ զորքերը Աքաշաթ բնակավայրն ազատագրելու և նրանից հյուսիս ընկած պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար լայնամասշտաբ գործողություն են սկսել», – հայտնել է հրամանատար Աբդել-Ամիր Յարալան: