Դադարեցվել է Սևանա լճից ջրի բացթողումը


13:40 , 16 սեպտեմբեր, 2017

Araratnews.am-ը գրում է.

2017 թվականի սեպտեմբերի 15-ին Սևանա լճից ջրի բացթողման ՀՀ օրենքով նախատեսված ծավալները լրացել են և Հայաստանի Հանրապետության բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, «Ջրառ» ՓԲԸ-ի և «ՄԷԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների կողմից սահմանված կարգով կապարակնքվել են «Սևան» ՀԷԿ-ի ջրընդունիչի աջ և ձախ վերամբարձ մեխանիզմները (վահանակները):

Այս մասին հայտնում են բնապահպանության նախարարությունից: