13:52 , 11 ապրիլ, 2013
Քանի որ այս անգամ ևս ընդդիմությունը պարտվեց, իսկ դա դժբախտաբար կասկածի ենթակա չէ, ապա արդեն կարող եմ պատասխանել խիստ խելացի ՖԲ-ականներին: Հարգելի տղաներ և աղջիկներ, Րաֆֆին այն մարդը չէր, որ կարող էր իշխանափոխություն անել, և ես դա ասել եմ դեռևս քարոզարշավի ընթացքում, և որպես դրա հՍակայն բողոքավոր ժողովրդի մի հսկայական մաս՝ ավելի քան կես միլիոն ընտրող, այլ կերպ մտածեց և իր քվեն տվեց Րաֆֆուն: Հասկանալի էր, որ դա այդպես ստացվեց ընդդիմադիր Լ. Տեր-Պետրոսյանի և օլիգարխ Գ. Ծառուկյանի բացակայության պայմաններում: Ինչևէ: Րաֆֆին փորձեց տեր կանգնել իր ձայներին, ինչը ընտրողների՝ 31-ից 51 տոկոս մասնակցության դեպքում նշանակում էր հաղթանակ 1-ին փուլում, իսկ 52-ից 71-ի դեպքում՝ անցում 2-րդ փուլին (31%-ի համար տե՛ս իսկ մնացածի համար ըստ իմ նշած թվերի: Ի դեպ, ենթադրելով, որ նախագահական ընտրությունների մասնակցությունը կազմում է ընտրողների 50 տոկոսից ավելի, սակայն ոչ 70 տոկոս՝ ես մի անգամ ՖԲ-ում գրեցի, որ պետք է լիներ ընտրությունների 2-րդ փուլ:) Հայաստանցին արդարացիորեն չընդունեց ընտրությունների պաշտոնական արդյունքները, և Րաֆֆին գլխավորեց ժողովրդական ընդվզումը: Եվ սկսվեց… Բոլոր նրանք, ովքեր իրենց խիստ խելացի են կարծում, չէին հասկանում, որ ձեռ առնելով Րաֆֆուն, հենց ձեռ առնելով և ոչ թե քննադատելով նրան, իրենք ջարդում են հենց ընդվզող ժողովրդի ողնաշարը և ոչ թե նրա ղեկավարին կամ միայն նրա ղեկավարին: Դե դա հասկանալու համար պետք էր կյանքի փորձ և մտավոր որոշակի մակարդակ: Չեմ բացառում նաև Տեր-Պետրոսյանի՝ երկրորդ պլան մղվելու պատճառով նրա հետևորդների (մեղմ ասած) ադեկվատ արձագանքը: Ի դեպ ասեմ, որ դա հենց 5 տարի ընդդիմությունը ղեկավարած անհատի մեղքն էր, որը փորձեց քրեաօլիգարխիկ համակարգի ամենակարկառուն ներկայացուցչի՝ ծառուկյանական փողերով (դրսևորվող որպես հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ) ջարդել նույն այդ համակարգը, և մատնվեց անհաջողության: Դե, ինչ, Րաֆֆին պարտվեց՝ հերթական անգամ պարտվեց նաև ընդդիմությունը և ողջ բողոքող զանգվածը, ինչի համար շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ջանք չխնայեցին, որպեսզի հնարավորինս մոտենար այս պահը: Եվ իսկապես ստացվեց՝ ֆինիտա լա կոմեդիա՝ ԴԺԲԱԽՏԱԲԱՐ: