12:30 , 16 սեպտեմբեր, 2017Tert.am-ը գրում է.
Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի առաջին օրը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել:
Tert.am-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել սեպտեմբերի 13-ին.«Դատապարտյալը հացադուլ է հայտարարել սեպտեմբերի 13-ից, դիմումի մեջ պատճառ չի նշել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ