BMW-ն բանալին կարող է փոխարինել սմարթֆոնի համար հավելվածով


11:50 , 16 սեպտեմբեր, 2017

Բավարական BMW ավտոկոնցեռնը դիտարկում է հետագայում լուցիչի բանալուց հրաժարվելու և այն սմարթֆոնի համար հավելվածով փոխարինելու հնարավորությունը:

BMW-ի՝ վաճառքի գծով պատասխանատու Յան Ռոբերթսոնի խոսքով՝ գնորդներն արդեն այժմ իրենց մեքենայի դուռը կարող են բացել հավելվածի օգնությամբ:

«Անկեղծ ասած՝ որքան մարդ ունի դրա կարիքը: Եթե հաճախորդները իրենց գրպաններից չեն հանում բանալին՝ բացի այն պահից, երբ նստում են ղեկին, ապա ի՞նչ կարիք կա ընդհանրապես դրանք իրենց հետ քարշ տալու: Մենք դիտարկում ենք դրա իրացման հնարավորությունը»,- հայտարարել է Ռոբերթսոնը Ֆրանկֆուրտի ավտոսրահի ամենամյա միջոցառմանը:

Ռոբերթսոնը նաև հավելել է, որ առայժմ հայտնի չէ, թե կոնցեռնը երբ կզբաղվի այդ հարցի լուծմամբ: