Դեր Զորում ԻՊ գրոհայինների խումբը հանձնվել է սիրիական բանակին


11:40 , 16 սեպտեմբեր, 2017

168.am-ը գրում է.

Դեր Զոր քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների խումբը հանձնվել է սիրիական բանակին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԻՊ մի քանի գրոհայիններ հանձնվել են կառավարական ուժերին»,- հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության աղբյուրը:

Նախօրեին սիրիական զորքին հաջողվել էր մտնել Ալ-Մուրիա բնակավայրը, ինչպես նաև գրոհայիններից ազատագրել Սարդա և Կարում լեռնային շրջանները: