Cassini զոնդն իր 20-ամյա առաքելությունն ավարտեց՝ Երկիր ուղարկելով Սատուրնի վերջին նկարները


04:50 , 16 սեպտեմբեր, 2017

Cassini տիեզերական զոնդի 20-ամյա առաքելությունը մոտեցավ ավարտին։ Այսօր այն վերջին անգամ Երկիր է փոխանցել Սատուրն մոլորակի լուսանկարները մինչ մոլորակի մթնոլորտ մուտք գործելն ու այրվելը՝ փոխանցում է The Mashable-ը։

Պարբերականը հայտնում է, որ 20 տարվա աշխատանքից հետո ավտոմատ կայանի վառելիքն ավարտվել է։

Զոնդը գործարկվել է 1997 թվականին՝ Սատուրնի հետազոտման համար։ Նախագծի վրա աշխատել է 5000 գիտնական։ Առաքելության ողջ ընթացքում զոնդը հաղթահարել է 3.4 մլրդ կմ, հավաքել 635 գբ տվյալ և արել 453 հազար նկար։

Կայանը հայտնաբերել է մոլորակի 6 արբանյակ, և հեղուկ օվկիանոս դրանցից մեկի՝ Էնցելադի կոշտ մակերևույթի տակ։