Անդրեի նախկին ընկերուհին երեխա կունենա Պավել Վոլյայից


13:14 , 11 ապրիլ, 2013

Ինչպես գիտենք, Լայսան Ուտյաշևան Անդրեի նախկին սերն էր: Նա շատ հարցազրույցներ է տվել և պատմել իրենց ռոմանտիկ սիրո մասին: Նա նույնիսկ անուն էր հորինել իրենց սիրուն «Ինտերնացիոնալ սեր»՝ պարզաբանելով, որ նրանք նախ հանդիպում էին Ռուսաստանում, հետո ԱՄՆ-ում, նաև Հայաստանում: Ինչևէ, անհայտ հանգամանքներում նրանք բաժանվեցին: Ինչպես հայտնում է MSN-ը, «Comedy Club»-ի հումորիստ Պավել Վոլյան իր նախկին ընկերուհուց՝ հեռուստահաղորդավարուհի և դիզայներ Մարիկայից բաժանվելուց հետո գաղտնի ամուսնացել է Լեյսան Ուտյաշևայի հետ, և նրանց ամուսնության լուրին հաջորդեց նրանց առաջնեկի առաջիկա ծնունդի մասին ուրախալի լուրը: Լայսանի նախկին մարզիչը հայտնել է, որ նա վաղուց է ամուսնացել և արդեն հղի է: Ըստ լուրերի` նրանց առաջնեկը լույս աշխարհ կգա ամռանը:

Լայսան Ուտյաշևա