Շարքային քաղաքացին տնտեսական ակտիվության 6.2 տոկոսի տնտեսական ակտիվության ցուցանիշը կզգա, երբ այն կայուն ու շարունակական լինի՝ միջինը՝5 տոկոսով. տնտեսագետ


23:41 , 15 սեպտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Եթե տնտեսական աճը լինի կայուն և շարունակական՝ միջին հաշվով 5 տոկոսի չափով, ապա ՀՀ քաղաքացին կկարողանա իր մաշկի վրա զգալ դա:

Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, ում հետ զրուցել ենք Կառավարության ներկայացրած մեկ տարվա աշխատանքների արդյունքների հաշվետվության մասին:

Հայաստանի շարքային քաղաքացին վերաբերում է Եվրասիական միությանը, ապա  հնարավոր կլինի մի քանի տարվա ընթացքում, եթե Ձեր նշած տնտեսական աճը լինի կայուն ու շարունակական, միջին հաշվով՝ 5 տոկոսի չափով, այո, հասնել եվրասիական միջին ցուցանիշներին և, իհարկե, այս ժամանակ կզգա Հայաստանի շարքային քաղաքացին:

-Կառավարությունը ներկայացրեց 2016-ի սեպտեմբերի 1-ից 2017-ի օգոստոսի 1 ընկած ժամանակահատվածում արձանագրված արդյունքները, որոնց թվում տնտեսական ակտիվության ցուցանիշն էր՝6.2 տոկոս:  Այս արդյունքները, հատկապես ներդրումների մասով,  առարկությունների  տեղի են տալիս, հատկապես այն  հարցադրմամբ, որ մեր քաղաքացին այն իր մաշկի վրա չի զգում:  Արդյոք սա տնտեսապես արդարացվա՞ծ մոտեցում է, նաև մի քանի տարի պետք չէ, որ այդ 6 տոկոսը ավելանա և  շարքային քաղաքացին զգա այդ ակտիվությունը:

-Այսպիսի մի օրինակ բերեմ, հիմա շատ է խոսվում չէ, Հայաստանի՝ դեպի ԵՄ շարժի մասին: Ոչ թե մի քանի տարի, այլ մի քանի տասնամյակ է պետք, որպեսզի Հայաստանն իր եկամտային հանրագումարային ցուցանիշներով մոտենա եվրոպական նվազագույն չափանիշներին: Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ապա  հնարավոր կլինի մի քանի տարվա ընթացքում, եթե Ձեր նշած տնտեսական աճը լինի կայուն ու շարունակական, միջին հաշվով՝ 5 տոկոսի չափով, այո, հասնել եվրասիական միջին ցուցանիշներին և, իհարկե, այս ժամանակ կզգա Հայաստանի շարքային քաղաքացին: Եվ եթե, իհարկե, ծրագրերը, հատկապես ներդրումային ու աշխատատեղերի ստեղծման, իրագործվեն: Ի վերջո,  աշխարհում ընդունված է, որ մարդիկ  հիմնական  եկամուտ ստանում են իրենց աշխատանքից՝ աշխատավարձերի տեսքով, ոչ թե ստանան թոշակներ, նպաստներ: Հասկանալի է՝ այդ նպաստների չափը հնարավոր չէ կտրուկ ավելացնել, մանավանդ այս դեմոգրաֆիական իրավիճակում, բնակչության ծերացման պայմաններում, այս արտագաղթի պայմաններում: Եվ հույս ունենալ, որ տրանսֆերտների հաշվին հնարավոր է կենսամակարդակ բարելավել, իրատեսական չէ: Հույս ունեմ՝ այսօրվա կառավարությունում լավ հասկանում են, որ ելքը զանգվածային բարձր արտադրողականական մրցունակ և բարձր եկամտաբեր աշխատատեղեր ստեղծելն է: Դրանց ստեղծման համար պայմաններ ձևավորելն է: Այ, սա է բանալին հարցի լուծման, թե ինչպես կարող է քաղաքացին զգալ իր բարեկեցության էական բարձրացում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։