20:44 , 15 սեպտեմբեր, 2017Սեպտեմբերի 8-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բերման են ենթարկել ՀՀ քաղաքացի Դ. Կ.-ին: Նիդերլանդներից Դ. Կ.-ին ուղարկված ծանրոցում հայտնաբերվել է սպիտակ զանգված: Փորձաքննությամբ պարզվել է, որ սպիտակ զանգվածը թմրամիջոց է:
Սեպտեմբերի 9-ին ոստիկանության նույն վարչությունը թմրանյութի ներկրման մեկ այլ արտառոց դեպք են բացահայտել: Ոստիկանները բերման են ենթարկել Սեբաստիա փողոցի բնակիչ Հ. Մ.-ին, որին ԱՄՆ-ից ուղարկված ծանրոցում խոշոր չափի թմրանյութեր են հայտնաբերվել:
Երկու դեպքերով էլ քննությունը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության ՀԼՎ-ն:
Մանրամասները`տեսանյութում: