Հայերն ու հույները շատ ավելի դաժան տարբերակն են վերապրել. թուրք լրագրողը Անկարայում քրդերի դեմ գերեզմանային հարձակումների աղմուկի մասին


18:51 , 15 սեպտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Օրերս Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության կալանավորված պատգամավոր Այսել Թուղլուքի մոր հուղարկավորության արարողության խոչընդոտումն ազգայնական խմբավորումների կողմից:

Քուրդ պատգամավոր Թուղլուքը, որը մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար, մեկ օրով թույլտվություն է ստացել բանտից դուրս գալու՝ Անկարայում մոր հուղարկավորությանը մասնակցելու նպատակով:

Սակայն թաղման թափորի ճանապարհը կտրած ազգայնականները չեն թույլատրել այդտեղ թաղել դատապարտված քուրդ պատգամավորի մորը՝ բացականչելով, որ դա ահաբեկիչների տեղը չէ, ինչից հետո բռնի ուժող հանել են դագաղը արդեն փորված փոսից:

Հասարակական լայն շրջանակները կոշտ քննադատության ենթարկեցին ազգայնականության նման դրսևորումն, իսկ Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը դատապարտեց ազգայնական խմբերի վարքն ու հայտարարել, որ նրանց արարքը հակասում է Իսլամի արժեքներին՝ խոստանալով, որ մեղավորները կկրեն իրենց պատիժը:

Այսօր՝ թուրքական հայտնի Bianet լրատվական կայքը հրավիրեց ընթերցողներին դեպքերը քննել մեկ այլ՝ ոչ շատ վաղ անցյալի քողի տակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։