Արդվի համայնքը ՀՀ բնապահպանության նախարարությունից կրկին պահանջում է մերժել Շեկաղբյուրի հայտը


17:04 , 15 սեպտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները նամակով կրկին դիմել են ՀՀ բնապահպանության նախարարություն` պահանջելով մերժել «Միռամ» ՍՊԸ-ի Շեկաղբյուրիոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում որոնողական աշխատանքների իրականացման հայտը: 

«Արդվի-Լոռի» նախաձեռնող խմբի տարածած հայտարարության մեջ ասված է.

 «Արդվի համայնքը 11.08.2017 թվականին ստացել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հովհաննիսյանի`բնակիչներին ուղղված պատասխան նամակը: Նամակում մասնավորապես նշված է, որ «ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2017-2020 թթ. ընթացքում որոնողական աշխատանքների կատարման մասին» հայտի փորձաքննությունը դադարեցված է, և այն ուղարկված է լրամշակման:

Մենք` Արդվի համայնքի բնակիչներս, կրկին պահանջում ենք,  որ «ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2017-2020թթ. ընթացքում որոնողական աշխատանքների կատարման մասին» հայտը մերժվի ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» ՊՈԱԿ-ի կողմից:

Արդվեցիները մեկ մարդու նման դեմ են ցանկացած հանքարդյունաբերական գործունեության Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։