Լրագրողները խեղաթյուրել են Վահե Էնֆիաջյանի խոսքը ոստիկանապետի հրաժարականի վերաբերյալ


16:45 , 15 սեպտեմբեր, 2017
Այսօր ԱԺ ճեպազրուցների ժամանակ լրագրողներից մեկի տված այն հարցին, թե կարող են դեպքերն այնպես հասունանալ, որ Ծառուկյան խմբակցությունը պահանջի ոստիկանապետի հրաժարականը, ես իմ խոսքում նշել եմ, որ «Թուֆենկյան» հյուրանոցի դիմաց կատարված սպանության մեղավորները կպատժվեն, և բոլորն էլ օրենքի առաջ համահավասար են: 
Որոշ լրագրողներ իմ խոսքը խեղաթյուրել, ձևափոխել և բովանդակային փոփոխության են ենթարկել՝ վերնագրելով. ««Ծառուկյան» դաշինքը կպահանջի Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը»:
Խորհուրդ կտայի իմ խոսքը ձևափոխողներին պահպանել լրագրողական նորմերն ու իրենց լրագրողի պրոֆեսիոնալիզմը և չանել այս երևույթ դրսևորումներ:
Ինչ վերաբերում է սպանությանը, ոստիկանության հաղորդմամբ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ հանցագործներին հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: