Սթոլթենբերգը հերթական հրթիռային արձակման դեմ գլոբալ պատասխանի կոչ է արել


16:18 , 15 սեպտեմբեր, 2017

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի հերթական արձակման դեմ գլոբալ արձագանքի կոչ է արել։ Այս մասին ասվում է նրա թվիթերյան էջում։

«Հյուսիսային Կորեայի հրթիռային արձակումը ՄԱԿ-ի բանաձևերի ևս մեկ հանդուգն խախտում է և լուրջ սպառնալիք միջազգային խաղաղության ու անվտանգության համար, որը պահանջում է գլոբալ պատասխան»,-գրել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։

Միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հերթական արձակումը կատարվել է այսօր առավոտյան Փխենյանի մերձակայքից Ճապոնիայի ուղղությամբ։ Հրթիռը թռել է հյուսիսարևելյան Հոկայդո կղզու վրայով և ընկել Խաղաղ օվկիանոսը։