Ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն՝ նվիրված Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին


15:10 , 15 սեպտեմբեր, 2017

Ճապոնիայի դեսպանությունը, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ կկազմակերպի ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն՝ նշելու Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Փառատոնի շրջանակներում ցուցադրական ելույթներով հանդես կգան հայաստանյան բուդո կազմակերպություններ, և կհյուրընկալվեն Ճապոնիայից հատուկ ժամանած հյուրեր՝ ձյուդոյի վարպետներ պրն. Յոշիհարու Մակիշին (1997թ. աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Կոդոկան-7-րդ դան), պրն. Հիրոշի Իզումին (Աթենքի 2004թ. Օլիմպիական խաղերում տղամարդկանց 90կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր, Կոդոկան-5-րդ դան) և կարատեի վարպետ Կենջի Կուսանոն (Սոկե, Կուսանո-հա շիտո-րյու)։
Հրավիրում ենք ձեզ միանալ մեզ և զգալ ճապոնական մարտարվեստների էներգիան։


Օր և ժամ՝ 17 սեպտեմբերի 2017թ. (կիր), 14։00-16։30

Վայր՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ուսումնամարզական համալիրի մարզադահլիճ
(նախկին «Միկա» մարզահամալիր)
Հասցե՝ Մանանդյան փող. 41 շենք, Երևան

Գլխավոր կազմակերպիչներ՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանություն
                                                      ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
                                                      Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե
Համակազմակերպիչներ՝ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա
                                              Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիա
                                              JKA Armenia շոտոկան կարատեի ֆեդերացիա
                                              Հայաստանի կենդոյի ազգային ֆեդերացիա
                                              Հայաստանի այկիդո այկիկայ ֆեդերացիա