Ի՞նչ են առաջարկում՝ ամեն դուռ ու պատուհանի մոտ ոստիկանական խո՞ւմբ կանգնեցնել


14:56 , 15 սեպտեմբեր, 2017

Ոստիկանությունը վերջին տարիներին արդիականացվել և հանդես է գալիս բոլորովին այլ՝ բարեփոխված, պրոֆեսիոնալ դիրքերից։ Սա փաստ է, ու այս ոլորտում առաջընթացը ոչ ոք ժխտել չի կարող։

Աշխարհի տարբեր ծայրերում ամեն օր փոխհրաձգություն, անկարգություն, հանցագործություն, հաշվեհարդար, ահաբեկչություն է կատարվում. այսօր էլ Լոնդոնի մետրոյում պայթյուն է որոտացել։ Ոչ մի երկիր ապահովագրված չէ նման ցավալի երևույթներից։ Հայաստանում նույնպես, ինչպես ցանկացած երկրում, ուզենք, թե չուզենք, տեղի են ունենում իրավախախտումներ, և ոստիկանությունն այդ ամենին առաջին արձագանքողն է՝ շատ հաճախ ծայրահեղ պայմաններում, վտանգելով ոստիկանների կյանքը։ Անհասկանալի է ոստիկանական ծառայության նկատմամբ ժամանակ առ ժամանակ կրքերի բորբոքումը. ի՞նչ են առաջարկում` ամեն դուռ ու պատուհանի, ամեն շենքի ու կանգառի մոտ ոստիկանական խո՞ւմբ կանգնեցնել։ Չկա նման բան։ Ու նաև մեր ոստիկանության շնորհիվ է, որ Հայաստանն այսօր աշխարհի ամենաանվտանգ երկրների թվում է։