13:20 , 15 սեպտեմբեր, 2017Armsport.am-ը գրում է.
«Վարդարի» գլխավոր մարզիչ Չեդոմիր Յանևսկին մեկնաբանել է «Զենիթից» կրած պարտությունը Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում (0:5).
«Երբ խաղի արդեն 5-րդ րոպեին գոլ ես բաց թողնում այնպիսի թիմից, ինչպիսին «Զենիթն» է, հետո շատ դժվար է լինում վերադառնալ խաղին:
Սա մեր օրը չէր, առավել ևս, որ արագ բաց թողեցինք նաև երկրորդ գոլը:
Չկարողացանք լուծում գտնել հիանալի Կոկորինի և Ձյուբայի դեմ: Հաղթեց ավելի լավ թիմը, բայց ես հույս ունեմ, որ այս պարտությունը դաս կլինի մեզ համար, որպեսզի հաջորդ խաղերում ավելի լավ հանդես գանք: Դեռ 5 խաղ ունենք, որոնցում պետք է կազմակերպված խաղ ցույց տան ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանությունում»,- Յանևսկու խոսքերն է փոխանցում «Sportski»-ն: