13:10 , 15 սեպտեմբեր, 2017Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի փաստաբանը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Փաստաբան Ջելալ Չելիքը ձերբակալվել է Անկարայում: Առաջիկայում նա կտեղափոխվի Ստամբուլ: Ոստիկանությունը նրա տանը խուզարկում է իրականացրել:
Ձերբակալությունն իրականացվել է Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների փաստաբանների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում: