Որևէ զիջում չպետք է լինի, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն. Վահրամ Բաղդասարյանը՝ Վերնիսաժի կրակոցների մասին


13:00 , 15 սեպտեմբեր, 2017

Aysor.am-ը գրում է.

Որևէ երկիր երաշխավորված չէ նման դեպքերից, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով երեկ կենտրոնում հնչած կրակոցների մասին և սպանության մասին։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այդ դեպքը կապված է Ալավերդու նախկին քաղապետ Արթուր Նալբանդյանի անվան հետ, Բաղդասարյանն ընդգծեց, որ մարզպետի անունը կարող է հնչել, մինչդեռ ամեն ինչ ցույց կտա նախաքննությունը։

«Մենք չենք կարող իրականացնել իրավապահների գործառույթները, բայց պետք է հետևողական լինենք նման դեպքերի նկատմամբ, դատապարտենք ու քննադատենք նման դեպքերը։ Որևէ զիջում չպետք է լինի, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն», - նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ