12:50 , 15 սեպտեմբեր, 2017Tert.am-ը գրում է.
Լոնդոնի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով որոշ ուղևորներ դեմքի շրջանում այրվածքներ են ստացել: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցներին:
Ոստիկանությունը հայտնել է, որ իրենք տեղյակ են Արևմտյան Լոնդոնում «Փարսոնս Գրին» կայարանում տեղի ունեցած միջադեպի մասին, և իրենց աշխատակիցները դեպքի վայրում են:
Ոստիկանությունը հայտնել է, որ տեղյակ է սոցիալական մեդիաներում տարածված հաղորդագրություններից և կհրապարակի միջադեպի վերաբերյալ փաստեր դրանք ճշտելուց հետո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ


