11:50 , 15 սեպտեմբեր, 2017Panorama.am-ը գրում է.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 14-ին հրապարակել է Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով որոշումը։
Ալիկ Մաթևոսյանը, ով դատապարտվել էր ծառայակցին սպանելու մեղադրանքով, ՄԻԵԴ էր դիմել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ ու բողոքել, որ պետությունը պատշաճ քննություն չի իրականացրել ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ վատ վերաբերմունքի փաստով։
Գործի հանգամանքներում նշվում է, որ 2006թ․-ին Մաթևոսյանը գտնվում էր զինվորական ծառայության մեջ։ 2006թ․-ի մայիսի 2-ին Մաթևոսյանը հարցաքննվել է զինծառակից Աղվան Հարությունյանի սպանության գործով ու տեղափոխվել, մեկ այլ ծառայակցի՝ Ռաֆիկ Հարությունյանի հետ միասին, ՊՆ ռազմական ոստիկանություն ու պահվել այնտեղ մինչև մայիսի 12-ը։ Ռ․Հարությունյանը խոստովանել է, որ ինքն ու Մաթևոսյանն են սպանել ծառայակցին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ