Քրդերի անկախության հանրաքվեի դեմ հանդես են եկել ոչ միայն Իրաքը, այլ նաև տարածաշրջանային երկրները


10:35 , 15 սեպտեմբեր, 2017
Իրաքյան Քրդական ինքնավարությունում պատրաստվում են սեպտեմբերի 25-ին նախատեսվող անկախության հանրաքվեին:
Բացի նրանից, որ քրդերի անկախության հանրաքվեի անցկացման դեմ հանդես են եկել ոչ միայն Իրաքը, այլ նաև տարածաշրջանային երկրները, երեկ բավական լուրջ հանդիպում է եղել Իրաքյան Քրդստանի ղեկավար շրջանակի և ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև, ըստ որի՝ հանրաքվեն առաջարկվում է հետաձգել, որի փոխարեն քրդերին ներկայացվել է այլընտրանքային ծրագիր: Բարզանին խոստացել է քննարկել այն Իրաքյան Քրդստանի քաղաքական կառույցների, հասարակական լայն շրջանակների հետ և մոտակա ժամանակներս պատասխանել: