Սերենա Ուիլյամսը ցուցադրել է իր և հայազգի Ալեքսիս Օհանյան նորածին դստերը․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)


02:57 , 15 սեպտեմբեր, 2017

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ցուցադրել է նորածին դստերը: Լուսանկարը նա զետեղել է Instagram-ի՝ իր օգտահաշվում։ «Դիմավորեք Ալեքսիս Օլիմպիա Օհանյան Կրտսերին»,- գրել է մարզուհին հրապարակման մեկնաբանության մեջ:

35-ամյա թենիսիստուհին դստերը ծննդաբերել է սեպտեմբերի 1-ին: Նորածնի քաշը 3090 գրամ է: Երեխայի հայրը ամերիկացի ինտերնետ-ձեռնարկիչ Ալեքսիս Օհանյանն է՝ Reddit-ի հիմնադիրներից մեկը:

Այս պահին Ուիլյամսը գտնվում է դեկրետային արձակուրդում: Նա պլանավորում է վերադառնալ կորտ: