ՀՀԿ-ն դեմ է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն


23:26 , 14 սեպտեմբեր, 2017

Aysor.am-ը գրում է.

ՀՀԿ-ն դեմ է «Ելք»-ի առաջարկին՝ ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի ԵԱՏՄ-ի՝ Հայաստանին տված օգուտներն ու վնասները։

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ ասել է, որ իրենց օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չկա և, որ ՀՀ իշխանությունները մտադիր չեն փոխել արտաքին քաղաքական առաջնահերթությունները, այն է` հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։