Ինչո՞վ է ավել «Արմավիա»-ի տերը հասարակ գյուղացուց ու առեւտրականից


11:28 , 11 ապրիլ, 2013

Քիչ առաջ կայքերից մեկում կարդացի, որ «Արմավիան» օդի տուրքը պետբյուջե չի մուծել եւ գրպանել է 40 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այս տեղեկությունը ՊԵԿ-ը պետք է հերքի եւ տեղեկություն տրամադրի, թե որքան է պարտք «Արմավիան» պետբյուջեին: Եթե լռում են, որեմն ճիշտ է տեղեկությունը: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ, երբ մի «բուտտկչի» պետությանը պարտք է լինում 100 հազար դրամ, քրեական գործ են հարուցում եւ ոչնչացնում թե՛ նրա բիզնեսը եւ թե՛ զրկում ընտանիքին մի կտոր հաց ուտելու հնարավորությունից: Սահմանամերձ գյուղերի բնակիչները լացում են, որ չեն կարողանում ապրել: Գիտեք, որ գյուղերում մարդիկ ապրում են «նիսյաի» հույսին, բայց ՊԵԿ-ի աշխատակիցները պարտադրում են պարտավորությունները կատարել ժամանակին (օրենքի համաձայն), գումարները մուծել առանց ուշացումների, եւ չի հետաքրքրում նրանց այն, որ պարենային ապրանքները մարդիկ գնում են «նիսիայով»: Ինչո՞վ է ավել «Արմավիա»-ի տերը հասարակ գյուղացուց, առեւտրականից, մանր բիզնեսմենից, որ թխսկան հավի պես առել են թեւերի տակ եւ ոչինչ չեն ասում այս խարդախներին: Միգուցե նրանց արյունը ավելի կարմի՞ր է, քան մյուսներինը: