Հրդեհ Աղավնաձոր գյուղում


23:52 , 14 սեպտեմբեր, 2017

Սեպտեմբերի 14-ին, ժամը 13:59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 4-րդ փողոցի Ա. Հ.-ին պատկանող թիվ 15 տան մոտակայքում այրվում է օժանդակ շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:27-ին, մարվել՝ 15:01-ին: