ՀՀԿ-ն դրական է գնահատում Կարեն Կարապետյանի մեկամյա գործունեությունը. Շարմազանով


23:41 , 14 սեպտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

«Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի՝ ՀՀԿ-ի և Դաշնակցության կոալիցիոն կառավարության մեկամյա գործունեությունը»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ նիստում մանրակրկիտ քննարկել են Կարեն Կարապետյանի կառավարության մեկամյա հաշվետվությունը:

Նրա խոսքերով՝ հստակ թվեր են ամրագրված և այսօր արդեն կարող են արձանագրել, որ 6 տոկոսից ավելի տնտեսական ակտիվություն կա, տուրիզմի, արտահանման աճ կա։ «Թե ԵԱՏՄ շուկայում, թե եվրոպական ու իրանական շուկայում արտահանումն ավելացել է: Սա խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունը գնում է զարգացման դինամիկայով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։