Գորիսի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին


22:33 , 14 սեպտեմբեր, 2017

168.am-ը գրում է.

ՀՀ կառավարության որոշմամբ 2017 թվականի նոյեմբերի 5-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

Ընտրությունները կազմակերպելու նպատակով կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացնի ավելի քան 20 մլն դրամ, իսկ Ոստիկանությանը՝ 2,2 մլն դրամ: 2017 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը հրաժարական էր ներկայացրել: Սեպտեմբերի 11-ին համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը, որը ներկայացվել է ՀՀ կառավարություն և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: