Եվրախորհրդարանը իրավական գործընթաց է սկսում Ադրբեջանի դեմ. «The Guardian»


19:22 , 14 սեպտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդարանը կոչ է արել  հետաքննություն սկսել «The Guardian» պարբերականի և  մի շարք ԶԼՄ-ների կողմից իրականացված հետաքննության բացահայտման վերաբերյալ, համաձայն որի՝ Ադրբեջանը գաղտնի կերպով 2.9 մլրդ դոլար է վճարել ազդեցիկ եվրոպացիներին՝  ավտորիտար ռեժիմի համար դրական պատկեր նկարելու համար։ Այս մասին գրում է «The Guardian» պարբերականը։

«ԵԽ-ն և ՄԻԵԴ-ը Եվրամիության մաս չեն կազմում, սակայն ժամանակը ցույց է  տվել, թե ինչպես է Ադրբեջանում քաղաքական ճնշումները և Ադրբեջանի նկատմամբ գործողությունների զուգադիպությունը վկայում է այն մասին, որ քաղաքական բռնաճնշումների ու կոռուպցիայի հարցերը օրակարգային են դառնում եվրոպական կառույցներում։

Օրինակ, երբ Յագլանդի կողմից կառավարվող կառույցն անդրադարձավ  ընդդիմադիր առաջնորդ Իլգար Մամադովի ձերբակալությանը։ ՄԻԵԴ-ի դատավորները հայտարարեցին, որ նա ձերբակալվել է Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար, սակայն կառավարութունը հրաժարվեց նրան ազատ արձակել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։