18:30 , 14 սեպտեմբեր, 2017Panorama.am-ը գրում է.
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց լուրերը, ըստ որոնց ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանը Հյուսիսային պողոտայում 3.5 միլիոն ԱՄՆ դոլարով 750 քմ տարածքով բնակարան է գնել և 60.000 դոլար էլ վճարել է իր տան վերելակի համար։
«Նման ստահոդ լուրերը միտված են զինվորականի կերպարի վարկաբեկմանն ու բանակի դերի նսեմացմանը: Կոչ ենք անում չտարածել այդ ապատեղակատվությունը։ Զրպարտանք է և իրականությանը չհամապատասխանող»,-Panorama.am-ի՝ լուրի մասին հարցին պատասխանեց Հովհաննիսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։