17:52 , 14 սեպտեմբեր, 2017Tert.am-ը գրում է.
Ծագումով թուրք գերմանացի դերասանուհի Սիբել Քեքիլին, որը նկարահանվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի 20 սերիաներում, փակել է Instagram-ում իր էջը Թուրքիայի բոլոր քաղաքացիների համար, գրում է ТАСС-ը:
Այդ քայլի պատճառ են դարձել օգտատերերի վիրավորանքները և սեռական բնույթի հայհոյանքները:
Սեպտեմբերի 13-ից Instagram-ում նրա էջին ծանոթանալ ցանկացողները, որոնք համացանց են մտնում Թուրքիայի տարածքից, ստանում են հասանելիության սահմանափակման մասին հաղորդագրություն: Մասնավորապես՝ հայտնվում է հաղորդագրություն, որ Քեքիլիի էջն անհասանելի է Թուրքիայում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։