Արդշինբանկը մասնակցում է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին


16:55 , 14 սեպտեմբեր, 2017

Արդշինբանկը մասնակցում է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումներին, մասնավորապես՝ սեպտեմբերի 14-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայանալիք աշխարհահռչակ ծովանկարչի ստեղծագործությունների «Արարում» հանդիսավոր ցուցահանդեսին, որտեղ հյուրերը նաև կստանան բանկի կողմից թողարկված ծովանկարչի աշխատանքներով օրացույցներ:

 

Նշենք, որ մեծ ծովանկարիչ Այվազովսկու ծննդյան 200-ամյա հոբելյանին նվիրված՝ Արդշինբանկը թողարկել է օրացույցներ ծովանկարչի աշխատանքներով: Օրացույցում տեղ են գտել նկարչի այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են «Նոյն իջնում է Արարատից», «Լուսնյակ գիշեր. Կոնստանդնուպոլիս», «Ձկնորսները ծովափին», «Թեոդոսիայի ծովածոցը. արևածագ», «Նավաբեկությունից փրկվողները» և այլն: Օրացույցում ներառված բոլոր աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և հանդիսանում են մեր երկրի հարստությունն ու սեփականությունը: 

 

«Մշակութային ոլորտի աջակցությունն այսօր Արդշինբանկի սոցիալական  ռազմավարության առաջնային ուղղություններից մեկն է, քանի որ մենք կարևորում ենք այս ոլորտի զարգացումը, մշակութային ժառանգության պահպանումը և դրա փոխանցումը սերնդեսերունդ: Համագործակցելով Հայաստանի ազգային պատկերասրահի հետ` մենք թողարկեցինք ծովանկարչի աշխատանքներով հոբելյանական օրացույց: Այդպիսով մենք մեր հարգանքի տուրք ենք մատուցում հայազգի զավակի, աշխարհահռչակ հանճարի լուսավոր հիշատակին, նրա անգնահատելի ներդրմանը՝ համաշխարհային արվեստի զարգացման գործում»,- նշեց Արդշինբանկի ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:  

 

Հավելենք նաև, որ Արդշինբանկի հոբելյանական օրացույցը պատվոգիր է շահել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից և «Ֆինանսավարկային կազմակերպությունների օրացույց 2017» մրցույթում տեղ է գրավել հաղթող եռյակում:

 

***

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին: