ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է հանդիպել Լավրովի հետ


14:50 , 14 սեպտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հայտնել է, որ մտադիր է հանդիպել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում. հայտնում է РИА Новости-ն:

Նա նշել է, որ տվյալ հանդիպումը հատկապես կարևոր է այժմ, երբ անվտանգության հետ կապված իրավիճակը բարդ է և անկանխատեսելի:  Պաշտոնյայի խոսքով` ինքը մտադիր է քննարկել Լավրովի հետ Ուկրաինայում և Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը, որը ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման հիմնական պատճառ է համարում: