13:30 , 14 սեպտեմբեր, 2017Panorama.am-ը գրում է.
Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր մոր ուղեկցությամբ Բաքվից մեկնել է Թել Ավիվ: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ բլոգերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում էր շնորհել: Նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման: Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են իրենց պետության շահերի դեմ ուղղված կոչի ու պետական սահմաններն ապօրինի հատելու համար, ինչի համար սպառնում է ազատազրկում համապատասխանաբար 8 և 5 տարի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ