Այս ամենը անհրաժեշտ էր պայքարը ճոճվող մարդկանցից մաքրելու համար


10:55 , 11 ապրիլ, 2013

Արդեն 2-րդ օրն է, ինչ բոլոր դանակավորները հարվածում են դեռ չընկած եզին` տպավորություն ստեղծելով, թե իրենք վաղուց էին պլանավորել այս պատմական դանակահարումը...

Էնքան մարդու դիմակ եմ պատռեեեեեեեել, էնքան վերմակասեր հաստակաշի եմ բացահայտեեեեեեեել, որոնք հաղթանակի դեպքում ամենաշատ պայքարողներին էին, բայց «պարտությունը» նրանց հետ պորտալարային ոչ մի կապ չուներ....

Եւ լավ եղավ, որ այս փուլում նման թվացյալ անկում նկատվեց. այն անհրաժեշտություն էր հետագա քայլերում ճիշտ մարդկանցով քայլելու համար, ամեն մի ճոճվող մարդուն հարթակ չտրամադրելու համար, պատասխանատվությունից զուրկ մարդկանցից ազատվելու համար...

Լինելով հետախույզ` կասեմ հետախույզների ամենաոսկի կանոնը.

վախկոտ ու քաքլան զինվորներին հետդ հետախուզության մի տար....

Պայքարի ավելի կարեւոր ու վճռական փուլն առջեւում է...