10:50 , 11 ապրիլ, 2013
Խոյ
Բարենպաստ օր չէ աշխատելու համար, այնքան էլ հեշտ չի լինի կենտրոնանալը, չի բացառվում՝ բաց թողնես կարևոր իրադարձութուն: Հիանալի օր է ընկերների հետ հանդիպելու, ակտիվ հանգիստ կազմակերպելու համար: Երեկոն կարող ես անցկացնել սիրելիիդ հետ:
Ցուլ
Ստիպված կլինես այսօր շատ աշխատել: Հնարավոր է նոր կապեր հաստատվեն օտարերկրացիների հետ:Միգուցե սկսվի ծառայողական սիրավեպ: Շատ լավ կլինի, եթե ժամանակ գտնես հանգստի, կամ սպորտով զբաղվելու համար:
Երկվորյակ
Միգուցե մասնագիտական լուրջ հաջողություններ գրանցվեն՝ շնորհիվ քո աշխատասիրության: Միշտ հեշտությամբ ես լեզու գտնում գործընկերներիդ հետ, հնարավորություն կունենաս նոր նախագծերի վրա աշխատելու: Հիանալի օր է անձնական կյանքում փոփոխություններ անելու համար:
Խեցգետին
Հետաքրքիր մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Չի բացառվում՝ առաջարկ ստանաս, որն ընդունելուն պես, կունենաս եկամուտներ: Ուշադրություն դարձրու արտաքինիդ, եթե պատրաստվում ես կարևոր հանդիպման գնալ: Իսկ ահա անձնական տեսանկյունից այնքան էլ լավ օր չէ:
Առյուծ
Շատ լավ արդյունքների կհասնես, չնայած հատուկ ոչինչ չես անում: Հեշտությամբ հասկանալով մարդկանց՝ կգտնես նոր համախոհներ: Չի բացառվում՝ դրամական մուտքեր լինեն: Կարող ես խոշոր գնումներ կատարել:
Կույս
Ծանրաբեռնված օր կլինի, որի ընթացքում բազմաթիվ խնդիրներ կառաջանան: Կարող ես հույսդ դնել ղեկավարության վրա, սակայն ամենադժվար հարցերը ստիպված ես ինքդ լուծել: Ազատ ժամանակ շատ քիչ կունենաս, սակայն կհասցնես հանգստանալ:
Կշեռք
Այսօր կարևոր է, որ զգուշություն պահպանես, հաճախ ես անմտածված քայլեր անում: Մտերիմներդ կփորձեն քեզ աջակցել և հետ պահել: Միգուցե անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ լինեն: Զերծ մնա ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:
Կարիճ
Միգուցե մասնագիտական խնդիրներ առաջանան, որոնք կխանգարեն ավարտին հասցնել վաղուց սկսած գործերդ: Բարենպաստ օր է կոնֆերանսների, սեմինարների գնալու համար, բաց մի թող քեզ ներկայացնելու հնարավորությունը: Լեզու կգտնես մտերիմներիդ հետ:
Աղեղնավոր
Բարենպաստ օր է, որը քո առաջ կբացի բազմաթիվ հնարավորություններ: Կարող ես քեզ հետաքրքրող նոր գործ սկսել: Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմ մարդկանց հետ շփման համար: Կլուծվեն ընտանեկան խնդիրները:
Այծեղջուր
Ստիպված կլինես անսովոր որոշումներ կայացնել: Պետք է մտածված գործես, սակայն կենտրոնանալ քեզ մոտ դժվար թե ստացվի: Այսօր դժվար կլինի մտերիմ մարդկանց հետ լեզու գտնելը: Հիանալի օր է տանը փոփոխություններ անելու, նոր իրեր գնելու համար:
Ջրհոս
Հիանալի օր է երկարատև պայմանագրեր կնքելու, բիզնես-ծրագրեր մշակելու համար: Ինչ էլ որ նախաձեռնես, կհասնես հրաշալի արդյունքի: Կարող ես զբաղվել ստեղծագործական աշխատանքով, պատրաստել նոր իրեր քո ձեռքով:
Ձկներ
Լուրջ գործերով զբաղվել խորհուրդ չի տրվում, սակայն կարող ես ընթացիկ հարցերին լուծում տալ: Կարող ես քննարկումներ կազմակերպել գործընկերներիդ և ղեկավարության հետ: Բարենպաստ օր է գնումներ անելու համար՝ հատկապես կարող ես նոր իրեր գնել տան համար: