Մենք ունենք ստերեոտիպ՝ ձմեռը աշխատել, շինարարություն անել չի կարելի. վարչապետ


11:20 , 14 սեպտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր ըստ եղանակային պայմանների շինարարական աշխատանքների կազմակերպմանը:

Վարչապետի խոսքերով՝  տեղական ինքնակառավարման մարմինները հաշվի առնելով եղանակային պայմանները, որոշում են շինարարական աշխատանքների թույլտվությունների տրամադրման կամ մերժման հարցը։ Արդյունքում, ըստ նրա,  հատկապես հանրային ծառայության ոլորտի կազմակերպությունները չնայած շինարարական աշխատանքներ կատարելու անհրաժեշտությանը, ձմեռային պայմաններում հաճախակի զրկված են լինում աշխատանքները կատարելու հնարավորությունից, քանի որ վերջիններիս որպես կանոն չի տրամադրվում համապատասխան թույլտվություն: 

«Ստեղված իրավիճակը հիմնականում պայմանավորված է շինարարական աշխատանքներին ըստ եղանակային պայմանների ներկայացվող նորմատիվային պահանջների և հստակ պայմանների բացակայությամբ, ինչպես նաև համապատասխան շինարարական թույլտվությունների տրամադրման լայն հայեցողական լիազորությամբ»,- ասաց Կարեն կարապետյանը:

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարեց   Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 40 օրում մշակել և հաստատել շինարարական աշխատանքները ըստ եղանակային պայմանների կազմակերպելու, դրանց ներկայացվող պահանջների և պայմանների ապահովման վերաբերյալ իրավական ակտի նախագիծ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ