ՀՀ-ում աուդիտը դարձել է կոռուպցիոն գործունեության հիմք. ԱԺ-ն քննարկում է «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի նախագիծը


10:00 , 14 սեպտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

ԱԺ-ն քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է Լիցենզավորման մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությամբ, տեխնիկական բնույթ ունի և ճշգրտող նշանակություն:

ՀՀԿ պատգամավոր Շուշան Սարդարյանը մինչ հարցը տալը հիշեցրեց, որ ամիսների առաջ Ֆինանսների նախարարը հայտարարեց, որ հաշվապահական հաշվառման և աուդիտի համար  նոր հայեցակարգ է մշակվում և նախատեսվում է աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման համակարգը հայեցակարգով հաստատել: Նա հարցրեց, թե դա որքանով կնպաստի աուդիտորական համակարգի կայացմանը և նաև հետաքրքրվեց՝ պարտադիր նորմը մնո՞ւմ է, թե ոչ:

Դավիթ Անանյանն ասաց, որ վերահսկողության գործառույթ ունի հայեցակարգը և հիմնական կարգավորման գործառույթը Ֆինանսների նախարարությունից փոխանցվելու է օրենքով ստեղծված մասնագիտական կառույցին, այսինքն՝պետությունը հետևելու է, բայց հանձնելու է: Ինչ վերաբերում է պարտադիր նորմին, նա նշեց, որ այն ոչ թե վերականգնում են, այլ աուդիտի նորմի ճշգրտում են մտցնում, որոնք մի քանի տասնյակ են:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը նկատեց, որ  Հայաստանում աուդիտի գործունեությունը չունի այն արդյունավետությունը, ինչը շուկայական քաղաքակրթված պայմաններում գործում է: Նա հարցրեց, թե կա՞ աշխարհում պարտադիր աուդիտի ինստիտուտ և ինչ նպատակ է հետապնդում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ